Կորսիկայի մոտակայքում ֆրանսիացի մաքսավորներին հաջողվել է կանխել երկրից անօրեն կերպով Պիկասոյի նկարի դուրս բերելը: Փորձագետները իսպանացի բանկիր Հայմա Բոտենի մոտ հայտնաբերված կտավը գնահատել են 25 մլն եվրո: Աշխատանքը կոչվում է «Երիտասարդ կնոջ գլուխը», այն հայտնաբերվել է կորսիկական նավահանգստում «տեղակայված» մոտորանավակից: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրիտանական դրոշի ներքո գտնվող մոտորանավակը պատկանում է ակցիոներական մի ընկերության, որի անդամն է Հայմա Բոտենը:
1973թ. Ֆրանսիայում մահկանացուն կնքած Պաբլո Պիկասոյի այս աշխատանքը Իսպանիայում համարվում է ազգային հարստություն: Պիկասոյի բոլոր աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 10 մլրդ եվրո:
«Առավոտ» օրաթերթ
06.08.2015