Ամերիկացի հանրահայտ գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի մինչեւ վերջերս անհայտ «Թոքաբորբ» (Temperature) պատմվածքը գրողի մահից 75 տարի հետո հրատարակվել է Strand ամսագրում: Ամսագրի հրատարակիչ Էնդրյու Ջուլին պատմվածքը գտել էր Պրինսթոնի համալսարանի արխիվում, որտեղ ժամանակին սովորել է ամերիկացի դասականը եւ «Մեծն Գեթսբիի» հեղինակը: Պատմվածքը 31-ամյա գրող Էմեթ Մոնսենի մասին է, որը կործանված հարբեցող է եւ հիվանդ սիրտ ունի: Վերջին փաստն էլ ընկած է պատմվածքի հիմքում: Էնդրյու Ջուլին կարծում է, որ «Թոքաբորբը» չի հրատարակվել ավելի վաղ, քանի որ Ֆիցջերալդը մահից առաջ խզել էր կապերը իր գրական ագենտի հետ:
«Առավոտ» օրաթերթ
06.08.2015