Ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան 7-րդ տարելիցի առիթով Մոսկվայի Դոնսկի մենաստանում կայացել է հոգեհանգստյան արարողություն: Դոնսկի գերեզմանատանն է թաղված «Գուլագ արխիպելագի» հեղինակը: Կենդանության տարիներին Սոլժենիցինը հաճախ էր տիկնոջ հետ այցելում այս մենաստան:
Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չապլինը, խոսելով Սոլժենիցինի մասին, նրան անվանել է քաղաքացիական սրբության դասական օրինակ, իսկ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը գրողի կյանքը բնորոշել է որպես ճշմարտության, ազնվության, արդարության եւ կոչմանը ծառայելու աստվածահաճո օրինակ:
Իմիջիայլոց, չստանալով խորհրդային քաղաքացիություն, նրան իր Մերձմոսկովյան ամառանոցում ապաստան է տվել աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը: Ինչ վերաբերում է «Գուլագ արխիպելագին», այն աքսորական տարիներին հավաքած նյութերի գրական հանրագիտարանն է։
«Առավոտ» օրաթերթ
06.08.2015