Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական պիցցա

Օգոստոս 07,2015 17:33

Այս օրերին տնտեսվարողները մեծ հույսեր են կապում Համահայկական խաղերի առիթով աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած մեր հայրենակիցների հետ եւ ամեն մեկը փորձում է սփյուռքահայերի այցից օգուտներ քաղել: Վերնիսաժի առեւտրականները ապրանքների տեսականին են ընդլայնում, սրճարաններում սեղան-աթոռների թիվն են ավելացնում, լուսանկարում պատկերված օբյեկտի տերերն էլ սփյուռքահայ մարզիկների պատվին ճաշացանկում նոր անվանմամբ պիցցա են ավելացրել:

Լուսանկարը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Իսկ ոմանք, փրփրած բերանով, էս ջահելներին են փնովում, խառնելով թացն ու չորը… Նախ էնքան մակարդակ է պետք ունենան, որ կուլ չտան հրանուշների կուտը… Խաղերի մասնակիցների գերակշռող մասը ճանապարհի ու մնալու ծախսերն ինքն է հոգում… իսկ ,,կազմակերպիչներ- ը հիմնականում զբաղված են պատառ թրցնելով… Մարդիկ կան, որ ալարում են իրենց իսկ հանապազօրյա հացը պաշտպանելու համար Բաղրամյան պողոտա կամ Ազատության հրապարակ հասնել, սակայն չգիտես թե սփյուռքահայ երիտասարդներից ի՞նչ ակնկալիքներ ունեն… Ստացվում է, որ հայաստանաբնակն ազատ է իր ընտրության մեջ՝ ինքն ապաքաղաքական է, կամ խիստ զբաղված է մտավոր սխրանքներով, իսկ սփյուռքը պարտադիր պետք է ամեն վայրկյան քաղաքականացված լինի ու փրկի ,,նինջ,,-ի մեջ գտնվող հայրենակիցներին…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31