Քիչ առաջ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնը իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել երիտասարդ զույգի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են երեկ՝ օգոստոսի 5-ին, Երեւան քաղաքի Մազմանյան-5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով աղջիկը չի ճանաչել էքստրասենսին, իսկ տղան մտերիմ է եղել Անիի հետ եւ երբեմն այցելել է նրա տուն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տղայի անունը Մուշեղ է, իսկ աղջկա անունը՝ Աննա:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ shamshyan.com-ի կայքում