Այսօր իմ ծանոթներից մեկն ասաց, որ լսել է Նոյեմբերյանի սահմանագոտում վիրավորված զինծառայողի մասին: Ասաց նաեւ, որ այդ մասին հայտնողն այնքան էլ վստահելի աղբյուր չէ, հարկ է տեղեկատվությունը ճշտել:
Զանգահարեցի Նոյեմբերյանի բժշկական կենտրոն եւ տեղեկացա, որ 2 օր առաջ՝ օգոստոսի 4-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավանի սահմանագոտում ոտքից վիրավորվել եւ այդ ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սամվել Խարազյանը: Այդ մասին տեղեկացրինք hանրությանը:
Դրանից ժամեր hետո Հայաստանի լրատվական կայքերը հղում անելով Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանին՝ հայտնեցին վերջինիս համագյուղացի, պայմանագրային զինծառայող Ս. Խարազյանի վիրավորվելու մասին:
Իսկ ադրբեջանական haqqin.az կայքը իբր հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այսօր ժամը 19.27-ին հաղորդել է, որ Ղարաբաղում փոխհրաձգություն է եղել, վիրավորվել են պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանը եւ Լոռու մարզի Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ