Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանական օղակներից կարծես «մաքրում» են ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունեցողներին»

Օգոստոս 06,2015 21:21

Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկել էր փոփոխություն մտցնել 34-րդ եւ 15-րդ հոդվածներում՝ չսահմանափակելով միասեռականների ամուսնությունները: Ըստ հանձնաժողովի, Սահմանադրության նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածները կարող են ընկալվել՝ որպես միասեռական ամուսնությունները ճանաչելու իրավական արգելք: 15-րդ հոդվածը վերաբերում է ընտանիքի պաշտպանությանը եւ ամրագրում է, որ ընտանիքը՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության տակ: Այսինքն, մեր պետության համար ընտանիքը միայն այն մարդկանց միությունն է, որը կարող է բազմացման տանել: Իսկ 34-րդ հոդվածի համաձայն, ամուսնության տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը մտահոգություն հայտնեց, որ եթե ընդունվեն Վենետիկի հանձնաժողովի վերոգրյալ դիտողությունները եւ Սահմանադրությունում փոփոխություն անեն, մեր փոքրիկ ազգը կկանգնի նոր դժբախտության առջեւ. «Բազմահազարանոց ազգերի մեջ կարող են լինել գեյեր, այնտեղ շքերթներ ու տարբեր տիպի զահրուզիբիլ անել, մեր փոքրիկ Հայաստանն իրավունք չունի նման «ճոխություններ» իրեն թույլ տալ: Առանց այդ էլ ծնելիության լուրջ խնդիր ունենք»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, կարծես թե գործընթաց է գնում «իշխանական օղակներից «մաքրել» ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունեցողներին: Նրա խոսքերով՝ «Շուրջ մեկ տարի է՝ Երեւան քաղաքի կենտրոնը մաքրվեց քաղաքապետարանի դիմացի այգում բուն դրած այլասերվածներից: Այդ պատկերը մեր Երեւանին խորթ էր եւ զազրելի եւ հայտնի դեմքերից մեկը, որն այժմ հանրապետությունում չէ, խրախուսում էր նրանց ներկայությունը Երեւանի կենտրոնում»:

Արեւմտյան արժեքների ջատագովները պաշտպանում են համասեռամոլների իրավունքները եւ խրախուսում հանդուրժողականությունը նրանց նկատմամբ: Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ՝ «Ողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ նրանց իրավունքների պահպանման պայմանում մենք ոտնահարում ենք մեր դեռահասների, մեր երեխաների՝ բնականոն զարգացման իրավունքները: Շատ քիչ դեպքերում այդ շեղումները կապված են որոշակի հիվանդությունների հետ , այսինքն, տեր Աստվածը սխալվել է՝ կին է, թե տղամարդ: Բայց նրանց բացարձակ մեծամասնությունը այդ ախտը հետագայում է ձեռք բերում: Համասեռամոլի ընտանիքում մեծացած երեխան ի՞նչ պետք է դառնա, ինչքան էլ ամուր գենետիկ կառուցվածք ունենա»:

Գուրգեն Եղիազարյանը հետաքրքիր թիվ հրապարակեց՝ միասեռականների վերաբերյալ: Ըստ նրա, ԽՍՀՄ-ում էլ կային միասեռականներ, բայց շատ քիչ էին. «1977–ին Երեւանում պաշտոնապես գրանցված էր 18 համասեռամոլ»:

Թե որտեղի՞ց է պարոն Եղիազարյանը վերցրել այդ թիվը՝ պատասխանեց. «Երեւանում երկու դաժան սպանություն եղավ համասեռամոլների շրջանում: Քրեական հետախուզությունը համապատասխան աշխատանքներ էր տանում, թիվն այդտեղից է հայտնի: Իհարկե, դա Երեւանի ամբողջական պատկերը չէր, քանզի ՔրՕրում հոդված կար, նրանք ոչ թե դիմում էին՝ շքերթներ անցկացնելու, այլ այնպես էին թաքնված, որ նույնիսկ հետախուզությունը չէր գտնում: Ամեն դեպքում ցցուն չէին նրանք հասարակությունում, չնչին տոկոս էին կազմում: Սովետական տարիներին հեռուստատեսությունը, ինտերնետը, կինոն բնական է, որ այդ վարակը տարածողները չէին: Նրանց շարքերը համալրում էին հիմնականում գաղութներում «իջեցվածներից»: Նրանք այն դժբախտներն էին, որոնց պարտադրում էին հոմոսեքսուալ ակտերի: Դա ձեռքբերովի էր: Իսկ այժմ այդ ախտը կարող եմ ասել, որ մեծամասամբ դեռահասների եւ պատանիների ենթագիտակցության մեջ է մտնում սկզբից ինտերնետով: Մնում է մի հատ էլ օրենք ընդունենք, որ մեր փոքր Հայաստանից էլ ոչ մի բան չմնա: Միակ անաղարտ բարոյական պատկերն ունեինք, դա էլ կկորցնեինք:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, լուրեր են շրջանառվում, որ համասեռամոլությունը տարածված է նաեւ եկեղեցականների մեջ. «Մտեք առաջին սրճարանը եւ կլսեք զրույցներ, որ մեր «սրբերն» էլ անմասն չեն մնացել այդ ախտից: Երեւանում նույնիսկ խոսում են, որ նման որակի սրբազան էլ ունենք: Իհարկե, դժվարությամբ եմ հավատում, բայցեւայնպես, վեհը պետք է զգոն լինի: Այդ ախտն արդեն Էջմիածնի դուռն էլ է թակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. տիկո says:

    հարուստ այլասերված կար … բանտում մահացավ: Ամերիկա մեկնած, մեծ պաշտոնյաի խորհրդական ու մոտիկ բարեկամ էր …տերտեր ու մեծ պագոնավոր էլ կային ընկերախմբի մեջ, բայց, մինչեւ հաստատ չիմանա՜ս: Կամ, ասենք որ իմացանք – ինչ?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31