«Աշխարհ սարսեց հայի ահը, գետին ընկավ թուրքի գահը, ընկե՛ր ջան, գինի լից»…Այսպես թիվ 47 երթուղային ավտոբուսներից մեկում արտառոց իրավիճակ էր ստեղծվել: Լիբանանից ժամանած մի խումբ երիտասարդներ, որոնք, ինչպես հետո պարզվեց, դաշնակցականներ էին, ավտոբուս նստող ուղեւորներին անակնկալի էին բերում՝ ներքաշելով իրենց քեֆի մեջ:
Երիտասարդները, ձայները գլուխները գցած, ողջ ճանապարհին երգում էին ազգագրական, հայրենասիրական եւ հեղափոխական երգեր: Մեկը մեկին հերթ չտալով՝ երիտասարդները երգում էին ու խնդրում ուղեւորներին միանալ ու ձայնակցել իրենց: Բանը հասավ նրան, որ ավտոբուսի վարորդի նյարդերը տեղի տվեցին: Նա սկսեց բղավել ու դիտողություն անել երիտասարդներին, որ կամաց երգեն ու իրեն չխանգարեն. «Քաղաքային տրանսպորտ ա սա, այ քեզ բա՜ն»:
Երիտասարդները ուղեւորներին սկսեցին քարոզել, որ ամենաճիշտ, ամենալավ կուսակցությունը ՀՅԴ-ն է, որը 125 տարվա պատմություն ունի եւ ամփոփելով քարոզը՝ կարմիր ձեռնաշղթաներ նվիրեցին առավել ակտիվ ուղեւորներին:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ