Լրահոս
Օրվա լրահոսը

«Անի Մաջնունյանը հաճախ էր մտազբաղ նստում». հոգեբան

Օգոստոս 06,2015 18:45

«Բոլորս ցավում ենք, շոկի մեջ ենք: Ամբողջ աշխատանքային օրը չենք կարողանում կազմակերպել այդ սպանության լուրի պատճառով»,- Aravot.am-ին ասաց ATV հեռուստատեսության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը՝ անդրադառնալով  նախօրեին դաժանորեն սպանված, «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության լուրին:

Նրա խոսքով՝ Անին նախագծի շունչն էր. «Ասում էինք ժպտերես Անի: Կենսուրախ, կենսախինդ, շատ լավ երգում էր: Նույնիսկ մի օր հաղորդաշարի ընդմիջման ժամանակ սկսեց երգել, բոլորիս ուրախացրեց: Որ ասում են՝ խմբի ոգի, իր մասին կարելի էր ասել: Հաճախ մտազբաղ էր լինում, բայց ո՞վ չի լինում մտազբաղ: Կարող էր երկար ծխել, բայց շփման մեջ առաջին քայլն ինքն էր անում»:

Մեր հարցին՝ ի՞նչ կանխազգացում ունեք, Անիին ճանաչելով, ի՞նչը կարող էր նրա սպանության պատճառ լինել, ասաց. «Ոչ մի բան չեմ կարող ասել, Անիին ճանաչելով՝ կարող եմ ասել միայն, որ նրա հետ նման բան պետք է տեղի չունենար»:

Մեր հարցին՝ Անին կանխատեսո՞ւմ էր իր մահը, հոգեբանն ասաց. «Անիի մոտ մահվան բնազդի հետ կապված ոչ մի արտահայտություն չկար»:

Հիշեցնենք, որ նախօրեին սպանվել է էքստրասենս Անի Մաջնունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31