Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մերժել Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի՝ մահվան հիմքով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և դրա հիման վրա մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ու օգնական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների դեմ բողոքները:
Պարոն Ալումյան Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ հրապարակվել է դատարանի որոշման եզրափակիչ մասը, որոշումն ամբողջությամբ կողմերին կուղարկվի փոստային տարբերակով, ուստի մերժման հիմքերի մասին կարող է խոսել միայն ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո:
Հետաքրքրվեցինք այսպիսի որոշումը կանխատեսելի՞ էր և ի՞նչ գնահատական կտա, պարոն Ալումյանը պատասխանեց. «Գնահատականներս բացասական են: Կանխատեսում էի նման որոշում, քանի որ գիտեմ՝ ինչ հովանավորությունից է օգտվում այդ ընտանիքը: Մենք բողոքարկելու ենք անընդհատ և բոլոր հնարավոր ատյաններ»:
Պարոն Ալումյանը տեղեկացրեց, որ բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն մուտք է արել այս գործը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՌԱՎՈՏ ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաան
Ախր լուրերի բազմազանություն ապահովում եք, բայց խմբագիր չունեք????????????????
…………Որոշումն ամբողջությամբ կողմերին կուղարկվի փոստային տարբերակով………… Սա հայերեն է?????????? Կուղարկվի փոստով: Պարզ եւ հասկանալի: