Կենսաբույժ Ռաֆիկ Սարգսյանը նախօրեին դաժանորեն սպանված, ATV հեռուստատեսության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության իր վարկածն ունի:
«Շոկի մեջ եմ նրա սպանության լուրից: Մի քանի վարկած եմ տեսնում՝ խանդը, գործի բերումով՝ գումարային հարցով են իրեն դիմել, ինքը ճիշտ բան է ասել, բացահայտել է, հակառակորդ կողմը իմացել է, որ այդ գաղտնի բացահայտումն Անին է արել, եկել, սպանել են»,- Aravot.am-ին ասաց Ռաֆիկ Սարգսյանը:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ սպանողը թուղթ ու գիր էր փնտրում նրա տանը, որովհետեւ ամբողջ տունն իրար էր խառնված, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ Անին թուղթ ու գրով չի զբաղվել:
Ռաֆիկ Սարգսյանը Անի Մաջնունյանի հետ ծանոթացել էր դեռեւս չորս տարի առաջ «Արմենիա» հեռուստաընկերության «էքստրասենս project»-ի շրջանակներում:
Կարդացեք նաև
Ըստ նրա. «Այդ հաղորդաշարի վերջում մնացել էինք երեք հոգի, Անին դուրս մնաց, ես ասացի՝ ճիշտ ըտրություն չեք արել, Անին պետք է լիներ եռյակում: Ես ոչ մի էքստրասենսի հետ մոտիկություն չեմ արել, բացի իրենից: Ինքը մարդասեր, ընկերասեր, մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ էր»:
Ռաֆիկ Սարգսյանը նեց նաեւ, որ վերջին շրջանում առիթ չեն ունեցել շփվելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այս որքան դիւրացած է Հայաստանում մարդ սպաննելը։ Լաւ որ ատամներս ոսկեպատուած չեն։