Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնացել են վնասել ռեժիսորի երեխային եւ ընկերուհուն

Օգոստոս 06,2015 17:50

Մխիթար Մոս-Մուշեղյանը դիմել է ոստիկանություն

«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի վրա օրերս հարձակում է եղել շենքի մուտքում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ կոտրել էին  նրա եւ «Յանուս» թատրոնի ֆեյսբուքյան էջերը, ու գրել, թե իբր Մխիթարը մահացել է:

«Երեկ չէ առաջին օրը լուսադեմին  տուն ենք վերադառնում իմ դերասանուհիներից մեկի հետ, իրար հետ հյուր էինք գնացել մեր ընկներից մեկին, մեկ էլ մուտքում երկու հոգի մոտեցան, մոտ 35 տարեկան, մեկը բարձրահասակ, մյուսը՝ կոլոտ: Միանգամից՝ ոչ բարեւ, ոչ բան, մեկ էլ նրանցից մեկն ասաց՝ բայց դու շատ անհասկացողն ես, հա՜, ասեցի ինձ հետ ե՞ք, ասաց՝ հա, հենց քո հետ եմ: Ասացի, եթե ասելիք ունեք, ասեք կոնկրետ; Մեկ էլ սա, թե` կարո՞ղ ա երեխեդ քեզ բացատրի հասկանալ կամ Լիլիթը քեզ բացատրի: Ի միջիայլոց, Լիլիթն ընկերուհիս է, որի մասին շատ քիչ մարդ գիտի»,-պատմեց մեր զրուցակիցը:

Երբ հարցրինք՝ չի՞ պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին, Մխիթար Մոս-Մուշեղյանը հայտնեց, որ արդեն դիմել է ոստիկանություն, որովհետեւ ամեն ինչ գնալով ավելի վտանգավոր է դառնում: Եվ եթե էջ կոտրելուն առանձնապես լուրջ ուշադրություն չդարձրեց, ապա ուղիղ սպառնալիքը չի կարող աչքաթող անել:

Մխիթար Մոս-Մուշեղյանն ասաց, որ չի պատկերացնում, թե ում նախաձեռնությունն է իրեն սպառնալը, ապա հավելեց. «Երեւի սա մի խաղ է, որ մի մոլագար թել է գտել ու որոշել է խաղալ, ես էլ հո էդ մոլագարի երեսից Լուսին չե՞մ թռչելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31