Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ավիաընկերությունների հեռանալու պատճառը «փայ» մտնելը չէ՞ հայկական կողմից

Օգոստոս 06,2015 17:45

Քաղավիացիայի ղեկավար Արտյոմ Մովսեսյանը վստահեցնում է՝ գնում են, բայց էլի գալու են

 

Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Արտյոմ Մովսեսյանը հիմարություն է համարում այն մեղադրանքները, ըստ որոնց, միջազգային ավիափոխադրողները իրար հետեւից հեռանում են Հայաստանից այն պատճառով, որ հայկական կողմը «փայ է» մտնում:

Հիշեցնենք, որ օրերս Aravot.am-ի աղբյուրները վստահեցրել էին, որ հայկական կողմը պարտադիր կերպով ավիաընկերությունների բիզնեսում «փայ» է մտնում, այն էլ ոչ թե 5 կամ 10 տոկոս, այլ մեծ մասնաբաժիններ, որից հիասթափվելով էլ ավիաընկերությունները լքում են մեր երկիրը` չցանկանալով եկամուտների այդքան բաժինը հենց այնպես կիսվել:
Իսկ թե ո՞րն է իրական պատճառը, որ բաց երկնքի քաղաքականության առկայության դեպքում էլ միջազգային ընկերությունները չեն կարողանում Հայաստանում աշխատել, այս հարցին Մովսեսյանն ասաց. «Մեկը հեռանում է, ասում՝ 6 ամիս հետո հետ եմ գալու, մեկ ուրիշն էլ ասում է՝ դուրս եմ գալիս, վերակազմավորում եմ կատարում, 3 ամիս հետո կգամ»:

Մովսեսյանի բացատրությունների մանրամասները՝ տեսանյութում:

Հարցին էլ՝ ի՞նչն  է տեղական ավիաընկերության՝ «Էյր Արմենիայի» շուկայից դուրս գալու պատճառը, քաղավիացիայի ղեկավարն ասաց՝ «Տնտեսապես չկարողացավ մրցակից լինել, բավարար ֆինանսական բազա չունեցավ: Յուրաքանչյուր բիզնես ունի իր արժեքը»: Այդ դեպքում, գուցե պետական աջակցությամբ ստեղծվի տեղական ընկերություն, պետությունն այդ հարցը քննարկո՞ւմ է, Մովսեսյանն ասաց. «Իհարկե, պետությունն ամեն օր է քննարկում: Եթե ձեզ թվում է, որ դուք եք շահագրգռված օդային փոխադրումների էժանացմամբ, չարաչար սխալվում եք»: Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Araqel says:

    Ինչի՞ եք շարունակաբար սուտ լուրեր տարածում: Նպատակը ո՞րն է:
    Ամոթը լավ բան էր, որը լրիվ կորցրել եք:
    կոնկրետ ԼՕՏ-ի մասով: 2016 Մայիսին հենց ԼՕՏ-ով Երևան գալու և գնալու տոմսեր եմ առել մեկ շաբաթ առաջ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31