Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորի գազալցակայանը խնդիր չունի, քանի որ «նիսյայով» չի աշխատում

Օգոստոս 06,2015 17:24

Արարատի մարզում գազալցակայանները փակվում են «պարտքերի ցուցակներով»

Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզում, մասնավորապես, Վեդի եւ Արարատ քաղաքաներում, վերջին երկու ամիսների ընթացքում մի քանի գազալցակայաններ են փակվել: Փակման պատճառը այն մեծ պարտքերն են, որոնք կուտակվել են բնակչության անվճարունակության պատճառով:

Մարդիկ, գազալցակայանի տիրոջ հետ համաձայնությամբ, իրենց մեքենաները պարտքով գազ են լցնում՝ պարտքը մաս-մաս մարելու պայմանով: Բայց հետագայում պարտքերը մեծանում են, ու նրանք ի վիճակի չեն լինում մարել այն: Արդյունքում, տանուլ են տալիս նաեւ գազալցակայանների տերերը, քանզի 5-6 միլիոն պարտքի ցուցակը ձեռքներին` կանգնում են փաստի առջեւ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս համընդհանուր բարդ իրավիճակում բավական լավ են գնում ԱԺ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարպետյանին (Յուվեցի Կարո) պատկանող գազալցակայանի գործերը: Պատգամավորին պատկանող լցակայանը «նիսյայով» չի աշխատում:

Aravot.am-ը փորձեց ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկականանվտանգության տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության եւ հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանից ճշտել` համապատասխանո՞ւմ է վերջին երկու ամիսների ընթացքում Արարատի մարզում փակված գազալցակայանների մասին տեղեկությունն իրականությանը, ի՞նչ պատճառով են դրանք փակվում: Պարոն Հայրապետյանն արձակուրդում էր եւ ասաց, որ այս պահին տեղեկությունների չի տիրապետում:

Ի դեպ, պարոն Հայրապետյանի` «Արտակարգ թերթին» տրամադրած վերջին հաղորդագրություններից մեկի համաձայն, հունիսի 1-23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւան քաղաքի 173 ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ դրանք խախտելու դեպքեր: 158 գազալցակայաններ տուգանվել են 20-25 հազար դրամով: Ընդհանուր առմամբ` 10 մլն 385 հազար դրամ:

12 ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են տեխնիկական բնույթի անհամապատասխանություններ, 3 ԱԳԼՃԿ տուգանվել է 1-ական միլիոն դրամով` տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցնելու համար:

Ի դեպ, մայիս ամսին նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում պայթյուն էր եղել տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցնելու արդյունքում: Պայթյունի հետեւանքով զոհվեց Հակոբ Հակոբյանի եղբայրը, որդին հաշմանդամ դարձավ: Պայթյունից մեկ ամիս առաջ Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանի տնօրինությանն էլ էին տուգանել մեկ միլիոն դրամով: Այդ դեպքից հետո ՏԿ եւ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ հանրապետության բոլոր գազալցակայաններում խստացված ստուգումներ են իրականացնելու` անկախ նրանից, թե ո՞ր բարձրաստիճան պաշտոնյային են դրանք պատկանում:

 

Նելլի  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31