Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում բացվել է «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը

Օգոստոս 06,2015 16:35

Օգոստոսի 4-ին Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ազգային ապստամբության թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցադրությունը կազմակերպվել է Պրահայում Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության և Բանսկա Բիստրիցայի թանգարանի ջանքերով: Այն արդեն ցուցադրվել էր ս.թ. ապրիլին Բրատիսլավայում՝ Մշակույթի նախարարության մեծ ցուցասրահում:

Բացման խոսքով հանդես են եկել Սլովակյան Ազգային ապստամբության թանգարանի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Միչևն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով անդրադարձել է ներկայացված ցուցանմուշներին, ինչպես նաև ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և 20-րդ դարի առաջին ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին։ Դեսպան Սեյրանյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Սլովակիայի Ազգային խորհրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ նոր հոդվածներ ավելացնելու համար:

Բացման արարողությանը մասնակցել են Բանսկա Բիստրիցայում Սլովակիայի Հանրապետության նախագահի գրասենյակի տնօրեն Ստանիսլավ Լիշկան, քաղաքապետ Յան Նոսկոն, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 30-ը:

 

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31