Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ
Օգոստոսի 4-ին ժամը 9-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սամվել Շուրիկի Խարազյանը: Զինծառայողը վիրավորվել է Բարեկամավան գյուղի դիրքերում: Նա հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի վերին երրորդականի շրջանի հրազենային միջանցիկ վերքով:
Նոյեմբերյանի ԲԿ-ից տեղեկացանք, որ նույն օրը ժամը 11.45-ին նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ