Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրականում Գերման Ստերլիգովը չկա Ինտերպոլի հետախուզման մեջ գտնվողների ցանկում

Օգոստոս 06,2015 16:00

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, երեխաների հետ վերադարձել է Ռուսաստան մասնակցելու իր փեսայի՝ Օլեգ Սիրոտայի պանրի գործարանի բացմանը: Նա «Комсомольская правда»-ի հետ զրույցում նշել է, որ Գերման Ստերլիգովը մնացել է Լեռնային Ղարաբաղում:

«Մենք ցանկանում էինք բոլորս միասին գալ ու մասնակցել մեր փեսայի՝ Օլեգ Սիրոտայի պանրի գործարանի բացմանը, բայց Ադրբեջանի կողմից Գերմանի նկատմամբ «Ինտերպոլի» միջոցով հետախուզում հայտարարելուց հետո նա չկարողացավ վերադառնալ: Հայ սահմանապահները նախազգուշացրել են, որ Գերմանին կարող են սահմանը հատելիս ձերբակալել»,- մասնավորապես ասել է Ալյոնան:

Գործարարի կնոջ խոսքերով՝ նրանք Լեռնային Ղարաբաղ կվերադառնան օգոստոսի 29-ին: Այդ օրը նախատեսված է մոդելային ցուցադրություն. «Այնտեղ 6 մարդ օգնում է ինձ, կարում են զգեստներ»:

Ալյոնա Ստերլիգովան նաեւ տեղեկացրել է, որ եթե ամուսինը չկարողանա գնալ Ռուսաստան, ապա ինքն ու երեխաները կմնան Լեռնային Ղարաբաղում:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավելենք, որ Մաքս Գորկի անունով մի օգտատեր էլեկտրոնային փոստով Aravot.am-ին տեղեկացրել է, որ չնայած Ադրբեջանի հայտարարություններին, թե Ստերլիգովի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում են հայտարարել, իրականում կազմակերպության կայքէջում տեղադրված Ռուսաստանի հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների ցանկում նրա անունը չկա:

 

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31