Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը կոշտ է խոսել Միխայիլ Լինկի հետ

Օգոստոս 06,2015 14:56

Առաջին նախագահը աշնանը կակտիվանա՞

 

Հուլիսի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր ընտրությունների թեմային՝ դրանց կեղծումը դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ: Քննարկվել էր նաև սահմանադրության փոփոխությունների հարցը:

Aravot.am-ի տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը բավական կոշտ է խոսել եվրոպացի չինովնիկի հետ ու հայտարարել է, որ ՀԱԿ-ն աշնանը ակտիվ գործողություններ է ձեռնարկելու, հասարակության լայն զանգվածներին կրկին փողոց է դուրս բերելու` սահմանադրական բարեփոխումները տապալելու համար:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀԱԿ-ից: Կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ի պատասխան մեր հարցի` ասաց. «Նախ`այդ հանդիպման մասին մենք տեղեկություն ենք տարածել եւ այնտեղ մեր տեսակետը գրված է սպառիչ: Երկրորդ`սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մենք հայտարարություն արել ենք, որտեղ է՛լ ավելի սպառիչ գրված է մեր մոտեցումն այս գործընթացի նկատմամբ: Երրորդ` մենք երբեք ոչ մի առիթ բաց չենք թողնելու` այս փոփոխությունների, իսկ իրականում սահմանադրական հեղաշրջման նախագիծը տապալելու եւ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու հարցում»:

Մեր ճշտող հարցին` քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ, հանդիպումներ, քննարկումներ արդեն իսկ լինո՞ւմ են` համատեղ պայքար տանելու համար, Արման Մուսինյանը պատասխանեց. «Այդ հարցին կարելի է անդրադառնալ քիչ ավելի ուշ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

«»

՞

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31