Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՏԱԿ-ՎԵՃ

Օգոստոս 06,2015 14:38

Հակառակորդ ենք երկու,

Ես` նվաստս, մեկ էլ` դու,

Մենք երջանիկ ենք եղել,

Երբ իրար չենք հանդիպել:

Հանդիպեցինք մեկ-մեկու,

Ես` տաղանդս, մեկ էլ` դու,

Շուքով մտար կյանքիս մեջ,

Մենությանս տվիր վերջ:

Ես` ԵՏՄ, ԵՄ` դու,

Ունենք տարբեր գաղափար,

Շամփրում ենք մեկ-մեկու,

Դարձնում իրար դիվահար:

Ի՞նչ ենք կորցրել` չենք գտնում

Ի՞նչ ենք գտել, չենք կիսում,

Ես չեմ զիջում, ոչ էլ` դու,

Ո՞նց կլինի, ա՛յ, իմ You:

Արդ խամրել է աստղն իմ,

Ցերեկս էլ՝ գիշեր դառավ,

Ես ցնորված, ապուշ ցին,

Դու` կռկռան գորշ ագռավ:

Ի՞նչ եմ արել` չես ներում,

Թույն ես թափում ինձ վրա:

Եթե պառկեմ դագաղում,

Աղի արցունք կշողա՞ս:

Ես` խոզի միս, դու` թուրք մի,

Վրաս ճարպոտ կնայես:

Ախր մեկը հարցնի,

Ինձնից լավը կճարե՞ս:

Խաղաղ կյանք եմ ես սիրում,

Դու` թշնամանք սերմանում:

Իմ հոգու մեջ` խնդություն,

Քո մեջ` արցունք, լաց ու թույն:

Դու` կոկոս ես պարփակված,

Մեջդ մրրիկ ու կայծակ:

Ես` մկան պես թակարդված,

Ծաղրածու եմ, խեղկատակ:

Ես` մեն-մենակ աշխարհում,

Դու` իմ կողքին երևույթ:

Մենք իրար չենք հասկանում,

Դու` գիշեր ես սև ու մութ:

Ու ճիշտ այսպես մի անգամ,

Պապը ցանում է շաղգամ:

Ու քաշում են, քաշքշում,

Շաղգամն հողից չեն հանում:

Չ’ցանեցի ես շաղգամ,

Չթափեցի ես մեղր,

Բայց դու ամեն մի անգամ,

Նետ լարեցիր խեղճիս դեմ:

Իսկ քույրերդ էլ` անվանի,

Զոքանչ-մորդ հովանի,

Հարայ-հուրայ կապեցին,

Ինձ` թշվառիս, կոծեցին:

Բայց իմացի’ր, նու’րբ էակ,

Թեկուզ դառնաս դու կրակ,

Հրդեհներով ամեհի,

Սիրտս խոցել  հաջողվի:

Գիտցիր, անունս է Փայլակ,

Ազնավուրի ես որդի,

Ազգանունով իմ  կայծակ

Հզոր ցեղիցն եմ` Վարդի:

Ու վեր կելնեմ ես մենակ,

Ձեր զորքի դեմ կանացի,

Ինչպես Դավիթը Սասնա

Մելիքի դեմ տմարդի:

Պայծառ մտքով իմ շիտակ,

Կխորտակեմ չարը ձեր,

Մութ ուժերին ես գիտակ,

Հզոր լույսով կավերեմ…

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31