Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հայտարարել է, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կռվի դաշտում Ադրբեջանից ստացած պատասխանից հետո «ահ ու սարսափի մեջ է» :
Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ժամանակները փոխվում են, բայց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության մեջ փոփոխություն չենք տեսնում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ