Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օդեսայի հայ համայնքի ղեկավարը սպառնացել է կտրել ուկրաինացի փրկարարի ականջները

Օգոստոս 06,2015 13:35

Օդեսայում Գենուէզյան և Գագարինյան փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ավտոմեքենայի մասնակցությամբ: Նա մի հեծանվորդի է հարվածել։ Այս տեղեկությունը հրապարակել է «Громадське ТБ. Одеса» Ֆեյսբուքյան էջը:

Հեծանվորդը ծանր վնասվածքներ է ստացել. վնասվել են ներքին օրգանները, կոտրվել է ձեռքը եւ ոտքը: Տղային հիվանդանոցում վիրահատել են:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում են եղել Ուկրաինայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանը եւ Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը:

Դիվանագետը համաձայնել է փոխհատուցել տուժածի բուժման ծախսերը: Իսկ Սամվել Տիգրանյանը շատ ագրեսիվ վարք է դրսեւորել եւ նույնիսկ վթարի վայրում աշխատող Ուկրաինայի փրկարար ծառայության աշխատակիցներին սպառնացել է կտրել նրանց ականջները:

Ukraine vtar 2 Ukraine vtar 3

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31