Լրահոս
Օրվա լրահոսը

Թիֆլիսի Ս. Մինաս եկեղեցին փլուզման եզրին է. Yerakouyn.com

Օգոստոս 06,2015 13:20

Yerakouyn.com-ը գրում է՝ առանց տանիքի արդէն մէկ տարի գոյատեւող, Թիֆլիսի կեդրոնին գտնուող Սուրբ Մինաս եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առջեւ: Մտավախութիւնը Հայ առաքելական եկեղեցւոյ Վիրահայոց թեմինն է: Թեմէն կը յայտնեն, որ առանց տանիքի գոյատեւող եկեղեցւոյ պատերը արդէն կը թուլանան, անոր հետեւանքով չի բացառիր, որ եկեղեցին փլուզուի:  Այս մասին կը յայտնէ Akhltkha.net-ը։

Անցել է արդէն մէկ տարի, սակայն եկեղեցու նորոգման հարցով ոչ մի փոփոխութիւն չկայ: Վիրահայոց թեմը բազմաթիւ նամակներ  յղած է  պատկան մարմիններուն եւ ներկայացուցած եկեղեցւոյ վիճակը, սակայն ոչ մի փոփոխութիւն»,­ ասաց Սուսաննայ Խաչատրեանը` յաւելելով, որ փլուզուած տանիքը վերանորոգելու փոխարէն քաղաքապետարանն ամբողջութեամբ ազատեց եկեղեցին տանիքից, եւ այսօր արդէն առանց տանիք եկեղեցու պատերը թուլանում են: Անձրեւները, քամիներն ու ձիւնն էլ աւելի են վատացնում իրավիճակը:

Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին կը գտնուի Հաւլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցիէն ոչ հեռու: Պահպանուած տուեալներուն համաձայն` Սուրբ Մինասը կառուցուած է 1790 թուականին: Սկզբնական շրջանին եկեղեցին մեծ կառոյց չէ եղած, եւ 1870 թուականին անհրաժեշտութիւն յառաջացած է առաւել մեծցնել եկեղեցւոյ շինութիւնը: 1883-­ի Յունուար 2-­ին հին եկեղեցւոյ տեղը արդէն խոյացած է Երեւանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներուն եկեղեցին զրկուած է գմբէթէն եւ օգտագործուած իբրեւ արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումէն ետք Երեւանցոց Սուրբ Մինասը դասուած է «վիճելի» եկեղեցիներու թուին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31