Լրահոս
Օրվա լրահոսը

Չհանգստանալու բացասական հետևանքները

Օգոստոս 06,2015 13:13

Անհրաժեշտ է հանգստանալ մինչև հոգնածության զգացումը

 

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը վստահեցնում է, որ հանգիստը անհրաժեշտ նախապայման է առողջության պահպանման, վերակագնման համար:

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբանը նշեց. «Հոգեբանական տեսանկյունից կարեւոր է օգտագործել հանգիստը նախեւառաջ մարդուն հնարավորություն տալու համար ուժ հավաքել ու ակտիվ կենսագործունեություն ծավալել: Մշտական աշխատանքը առանց հանգստանալու արդյունավետ չէ»:

Չհանգստանալու պատճառով մի շարք բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ անձի մոտ: Սոնա Հարությունյանը նշեց. «Այն կարող է հանգեցնել նյարդայնության, քնի խանգարման, դյուրաբորբոքության, գլխացավերի, մեջքի ցավերի: Չհանգստանալը կարող է հանգեցնել ցրվածության, հոգնածություն, աշխատանքի արդյունավետության անկման»: Հարցին՝ հայ հասարակության շրջանում հանգստանալու ձգտումները մեծացե՞լ են, Սոնա Հարությունյանը պատասխանեց. «Մարդիկ այսօր գիտակցում են հանգստի անհրաժեշտությունը, քանի որ չհանգստանալու պարագայում անմիջականորեն նկատվում է մարդկանց մոտ գերհոգնածություն: Ուստի անհրաժեշտ է հանգստանալ մինչև հոգնածության զգացումը»:

Հանգստանալու հնարավորություն չունեցող մարդկանց հոգեբանը խորհուրդ է տալիս. «Ցանկալի է կտրվել աշխատանքից, զբաղվել հաճելի զբաղմունքներով: Հակառակ երևույթն էլ կա, երբ մարդիկ, ունենալով հանգստանալու հնարավորություն, չեն կարողանում հանգստանալ: Դա անձնային առանձնահատկության խնդիր է»: Դառնալով հանգստանալու համար արդյունավետ ժամանակահատվածի տևողությանը,Սոնա Հարությունյանը նշեց. «Հանգստի տևականության նվազագույն սանդղակը համարվում է երկու կամ երեք շաբաթը, իսկ ժամանակակից կյանքի ռիթմերով փոքր ինչ ավելի»: Aravot.am-ի հարցին՝ հետևաբար մեր օրենսդրությամբ սահմանված 21 օրը բավարա՞ր է, Սոնա Հարությունյանը պատասխանեց. «Քանի որ 21 աշխատանքային օր է հաշվվում, ուրեմն բավարար է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31