«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կռվի դաշտում Ադրբեջանից ստացած պատասխանից հետո ահ ու սարսափի մեջ է»,- ըստ Interfax.az-ի, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
«Անցած տարվա օգոստոսին թշնամուն հասցված հարվածներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ: Նրանք հիմա էլ վախի եւ սարսափի մեջ են»,- մասնավորապես ասել է Հասանովը:
Հաղորդվում է, որ նա այս հայտարարությունները արել է սահմանամերձ գոտիներում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածությունը ստուգելիս:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ եկել է վճռորոշ պահը եւ ազգը, որի համբերությունը սպառվել է եւ մարդիկ, «որոնք հալածվել ու քշվել են հայրենի հողերից, պահանջում են ազատել գրաված տարածքները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ