Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքացու հաղորդման՝ ոստիկանության աշխատակիցները հանցագործության դեպքը թողել են անհետևանք

Օգոստոս 06,2015 11:42

Քաղաքացի Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դռան փականը վնասելով մուտք է գործել իր տուն, գողություն կատարելու նպատակով խառնել է ննջասենյակի և նախասենյակի պահարանները, անկողինը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է:

Դեպքից մի քանի ժամ անց իր տուն են եկել ոստիկանության ծառայողները, ովքեր տեղեկացել են հանցագործության դեպքի մասին, սակայն դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ իր իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Քաղաքացի Արմեն Ն.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31