Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձան-շենքը բզբզում են. «Հայկական ժամանակ» 

Օգոստոս 06,2015 11:34

Երեւանի Աբովյան 8 եւ Ամիրան 28/6 հասցեներում գտնվող հին ու շքեղ շենքերը, որոնք անգործության են մատնված ու հատկապես այդ պատճառով մաշվելու ճանապարհն են բռնել, ոչ մասնագետի աչքով անգամ տեսանելի է, որ արժեքավոր են։

Եվ դատելով նմանօրինակ հուշարձանների նկատմամբ մեր երկրի իշխանավորների վերաբերմունքից, երբ դրանք մեկը մյուսի ետեւից ապամոնտաժվում կամ վերաձեւվում են, այս դեպքում էլ մտավախություն է առաջանում, որ հենց այնպես չէ աչք փակվում վերոհիշյալ շենքերի քայքայվելու վրա։ Ասել է թե՝ հող է նախապատրաստվում՝ դրանց նկատմամբ հետագա հնարավոր միջամտությունները պատճառաբանելու համար։

Եվ ահա քաղաքապետաոանից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ թե՛  Աբովյան եւ թե՛ Ամիրյան փողոցներում գտնվող երկու կառույցն էլ ներառված են Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում, առաջինը որպես տեղական, երկրորդը՝ հանրապետական նշանակության հուշարձան-շենքեր։ Նաեւ փոխանցեցին, որ Աբովյան 8 հասցեի շինության հետ կապված դեոեա 2005 թվականից առկա է ներքին վերակառուցման նախագիծ։ Բայց թե հատկապես ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում քաղաքապետարանից չմանրամասնեցին։ Այդ մասին օրերս մի առիթով հետաքրքրվեցինք ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից։

– Տիկին նախարար, Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը մշակութային արժեք է, եւ քաղաքապեւոարանից հայտնել են, որ դրա հետ կապված կա վերակառուցման նախագիծ։ Տեղյա՞կ եք՝ ինչ փոփոխություններ են նախատեսվում։

– Կարծեմ թե՝ չեմ ստացել դրա վերաբերյալ որեւէ փաստաթուղթ։ Վաղը կստուգեմ։

– Բայց մշակութային արժեք ներկայացնող շենքի հետ կապված միջամտությունները թույլատրելի չեն, ճի՞շտ է:

– Նայած ինչ միջամտություն է։ Եթե ամրակայում է, հիմքերի ամրապնդում է եւ տեսքին չդիպչող, թույլատրելի կարող է լինել։  Բայց դրանից ավելին, իհարկե, անթույլատրելի է։

– «Փակ շուկայի» օրինակը ցույց տվեց, որ քիչ կարետր է՝ թայլատոելի՞ է, թե չէ:

– Ցավալի է, բայց այդպիսի դեպքեր էլ եղան։ Հուսով եմ, որ ժամանակի մեջ մենք այդ խնդիրներից կձերբազատվենք եւ օրենքը մեզ համար կդառնա գերակայող։

– Ի՞նչ տեղի կունենա Աղասի Խանջյանի անվանն առնչվող շենքի հետ:

Ավելի ուշ՝ Մշակույթի նախարարությունից մեզ որոշակի տեղեկություններ տրամադրեցին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող երկու հուշարձան-շենքերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Աբովյան 8 հասցեի շենքը 1884 թվականին կառուցվել է որպես բնակելի տուն եւ պատկանել է Երեւանի բնակիչ, առեւտրական Բարսեղ Եղիազարյանին։ 1923–27թթ. շենքում տեղակայվել է ՀԿԿ կենտկոմը (շենքի վրա տեղադրված հուշաքարի վրա, ի դեպ, նշվում է, որ այստեղ գործել է Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը՝ 1930–36թթ.), իսկ այնուհետեւ «Գիտելիք» ընկերությունը, որը հետագայում լուծարվել է 2005 թվականին, նախարարության փոխանցմամբ, շենքի սեփականատեր «Ֆոքսֆորդ» ՍՊԸ-ն ցանկացել է կառույցն օգտագործել որպես բազմաֆունկցիոնալ օբյեկտ՝ հյուրանոց եւ առեւտրի կենտրոն։ Համապատասխան նախագիծը ներկայացրել է Մշակույթի նախարարություն։ Այդ նախագծով սկսվել են շինարարական աշխատանքները, որոնք, սակայն, 2007-ին դադարեցվել են։ Հիմնականում իրականացվել են միայն շենքի ուժեղացման աշխատանքները:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31