Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գաստրիտի բուժումը տնային պայմաններում

Օգոստոս 06,2015 14:32

 

Ստամոքսաբորբի` գաստրիտի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. վերցնել կանաչ խնձոր, լվանալ, առանձնացնել կեղեւն ու միջուկը, քերել մանրատամ քերիչով եւ ուտել: Խնձորն ուտելուց 4 ժամ առաջ եւ 4 ժամ հետո ոչինչ չուտել ու չխմել: Ցանկալի է այս դեղամիջոցը ընդունել վաղ առավոտյան, որպեսզի մինչեւ ժամը 11-ը հնարավորություն լինի նախաճաշել:

Գաստրիտով հիվանդին չի կարելի խնձոր ուտել գիշերը, որովհետեւ գազակուտակումների հետեւանքով վիճակը կվատանա:

Բուժամիջոցը օգտագործվում է հետեւյալ կերպ. առաջին ամիսը` ամեն օր, երկրորդ ամիսը` շաբաթը 2-3 անգամ, իսկ երրորդ ամիսը` յուրաքանչյուր շաբաթ: Բուժման ընթացքում անհրաժեշտ է պահպանել սննդակարգը եւ չօգտագործել կաթ, ճարպ, աղի, կծու կերակուրներ, թունդ թեյ, սուրճ, թարմ հաց ու զանազան գրգռիչ համեմունքներ: Ստամոքսի թթվայնությունը իջեցնելու համար անհրաժեշտ է ընդունել թարմ պատրաստած գազարի հյութ` քաղցած վիճակում, օրը 1 անգամ, կես-կես բաժակ: Իսկ այրոցը կարող եք վերացնել` գիշերվա ժամերին օգտագործելով մեղր:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31