Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարունգի կեղեւի հյութը մեղմացնում է ծննդաբերական ցավերը եւ օգնում հեշտ ծննդաբերելուն

Օգոստոս 06,2015 16:26

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք հիվանդություններից ազատվել վարունգի շնորհիվ

Ամռան ամենաօգտակար բանջարեղեններից է վարունգը: Այս բանջարեղենի «պատվին» որոշ երկրներում կանգնեցված է վարունգի հուշարձան, իսկ Իրանում այն համարվում է միրգ եւ մատուցվում է քաղցրավենիքի հետ: Վարունգը պարունակում է 95-97 տոկոս հիանալի ջուր: Այն պարունակում է 1-2 տոկոս շաքար, A, C, B եւ B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ եւ այլն: 100 գրամ հումքի մեջ պարունակում է 23 միլիգրամ կալցիում, 42 միլիգրամ ֆոսֆոր, 14 միլիգրամ մագնեզիում, 141 միլիգրամ կալիում, 8 միլիգրամ նատրիում, ինչպես նաեւ՝ երկաթ, պղինձ, կրեմիում, յոդ եւ այլն:

Վարունգը օժտված է համային բարձր հատկություններով, որը նպաստում է կերակուրների լավ մարսելիությանը: Այս բանջարեղենի ամենաարժեքավորը հիմնային բնույթի հանքային միացություններով հարուստ լինելն է, որոնք նպաստում են սպիտակուցների ավելի լավ յուրացմանը եւ օրգանիզմի նորմալ գործունեությանը:

Վարունգը նյարդային համակարգը հանգստացնող հատկություն ունի, այն  նաեւ վերացնում է փորկապությունը: Նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտային միացություններով եւ հարուստ՝ ջրով, եւ համեմատած ազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն եւ դուրս գալիս արագորեն:

Հոդացավերի դեպքում ժողովրդական բժշկությունն առաջարկում է 5 օր նախաճաշից առաջ ուտել 300 գրամ մանրացրած վարունգ: Բուժումը կրկնել 5 օրից, ընդամենը 4-5 անգամ:

Վարունգի արմատները եւս օգտակար են բորբոքային ուռուցքների բուժման համար: Անհրաժեշտ է վարունգի արմատը աղալ, շաղախել գինու քացախով եւ գարու ալյուրով ու քսել համապատասխան հատվածներին:

Վարունգի սերմերից ստացված կաթը կամ ձեթը օրը 3 անգամ 3-5 կաթիլ կաթեցնել ականջների մեջ՝ ականջացավի եւ խլության համար:

Խորհուրդ է տրվում վարունգը ճզմել եւ օրը 3 անգամ 100 գրամ խմել՝ ործկալու, փորլուծության, գաստրիտի, ջերմությունից առաջացած գլխացավի բուժման համար: Նույն մզվածքով ողողել բերանը՝ նշիկների համար: Մզվածքի մեջ թաթախված բամբակը դնել քթանցքը՝ արյունահոսությունը կտրելու համար:

Վարունգի սերմերհ կաթից օրը 3 անգամ 100 գրամ խմել միզաքարային հիվանդության բուժման համար, իսկ վարունգի կեղեւը կարող եք աղալ, քամել եւ մզվածքը օրը 200 գրամ խմեցնել ծննդաբերող կնոջը՝ ցավերը մեղմացնելու եւ հեշտ ծննդաբերելու համար:

Պատրաստեց Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31