Երեկ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ու «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը թունդ բանավիճում էին ասուլիսում:
Վերջինս վստահեցնում էր, որ ՌԴ-ն հայտնվելու է մեկուսացման մեջ, որ արդեն տնտեսությունը քայքայվում է, իսկ Արամ Սարգսյանը պնդում էր, որ ԱՄՆ-ն է հայտնվելու մեկուսացման մեջ, եթե շարունակի այսպես հակաամերիկյան տրամադրությունները խորացնել:
Ասուլիսից հետո Արամ Սարգսյանը բարկացած դուրս եկավ, ու նրա առաջը կտրեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, թե՝ «Բա գիտեք, եզդիներին ֆիզիկապես կոտորեցին, Միացյալ Նահանգները դիտավորյալ մեր թշնամիներին զինում է, մեր եզդի ազգին կոտորում են»: Արամ Սարգսյանն էլ հորդորեց այդ բողոքով մոտենալ Անուշ Սեդրակյանին. «Հենա, գնացեք, էնտեղ մեկը կա նստած, ասում է՝ ԱՄՆ-ից լավը չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.08.2015