Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիո 2016՝ ամենամեծ մարզական տոնը Բրազիլիայի սրտում

Օգոստոս 06,2015 10:30

«Մենք դեռևս մեկ տարի ունենք մինչև այդ օրը, սակայն Բրազիլիայի սիրտը
սկսել է արդեն արագ բաբախել: Բրազիլիայի մեծահոգի սիրտը թռիչքներ է ապրում, երբ բախվում է երկու իր կրքերի հետ: Առաջինը, դա ամբողջ աշխարհի մարդկանց հյուրընկալելն է, իսկ երկրորդը՝ ոգեւորությամբ եւ արդար մրցելն է հոյակապ սպորտային խաղերում.
մենք դրա ականատեսն ենք եղել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության խաղերի ընթացքում: Սա կլինի նմանատիպ մի իրադարձություն, որը կսկսվի 2016 թ.-ի օգոստոսի 5-ին, երբ մենք օլիմպիական կրակի լույսի հետ միասին նորից կարթնացնենք մեր կիրքը սպորտի հանդեպ և կբարձրացնենք հինգ օղակներով դրոշը մեր հոյակապ Մարականա մարզադաշտում:
Պատահական չէ, որ Բրազիլիան պատիվ ունի լինել առաջին Հարավային Ամերիկայի երկիրը, որը կհյուընկալի Օլիմպիական խաղերը: Բրազիլիան ողջ աշխարհում հայտնի է իր տպավորիչ եւ բազմազան բնապատկերով: Մենք նաեւ մի երկիր ենք, որն ունի բազմազանության նկատմամբ հանդուրժողականության եւ հարգանքի պատմություն, որը դարձել է հաղորդասիրության միջազգային խորհրդանիշ:
Իսկապես, մենք մեծ ուրախությամբ հյուրընկալել ենք տարբեր ժողովուրդներ եւ մշակույթներ: Մեր ժողովուրդը՝մեր աշխատակիցները, գործարարներն ուսանողները, գիտնականներն ու արվեստագետները, կարողացել են կառուցել աշխարհում ամենաբաց պետություններից մեկը՝ իրենց ստեղծագործական ընդունակությունների, բարյացակամություն ու համերաշխության շնորհիվ:
Այդ արժեքները մեր դժվար գործի ուղեցույցներն են, որոնք գալիք Օլիմպիական խաղերը կդարձնեն աշխարհում երբևիցե տեղի ունեցած լավագույն սպորտային տոն:
Մենք հասել էին դրան Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության ժամանակ եւ մենք ունենք
անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի կրկնենք այդ հաջողությունները Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ընթացքում:
Սա լուրջ մարտահրավեր է, որը մենք հաղթահարում ենք օրեցօր, ժամ առ ժամ, դեռ նախքան մրցույթները, ըստ էության, կսկսվեն:
Խաղերի նախապատրաստական գործընթացը սկսվեց ամենակարեւոր ներդրումներից՝ մարզիկներից: Այնուհետև զանգվածային ներդրումներ արվեցին սպորտի ենթակառուցվածքներում: Դրանք կհասնեն իրենց գագաթնակետին Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային վերակազմավորումով, իսկ Ռիոն,
անտարակույս, Հին Հունաստանի ժամանակվանից ամենագեղեցիկ բնական լանդշաֆտն է Օլիմպիական խաղեր անցկացնելու համար:
Վերջին տարիների ընթացքում մենք հսկայական հանրային ներդրումներ ենք կատարել, որպիսի պատշաճ նյութական աջակցություն ապահովենք մեր մարզիկների համար, ինչպես նաև նրանց մարզիչների և թիմերի համար: Իրականացված նմանատիպ ծրագրերից են «Մարզիկի կրթաթոշակ»-ը եւ «Բրազիլական Մեդալների Նախագիծ»-ը:
Մեր ակնառու մարզիկներին հաջողվել է շարունակաբար բարելավել իրենց ելույթները:. Նրանք մեր մեծ աստղերն և ոգեշնչման աղբյուրը: Վերջին Համաամերիկյան խաղերի ընթացքում Բրազիլիայի ունեցած արդյունքները մեր մարզիկների մեծ եռանդի վառ ապացույցն են:
Օլիմպիական խաղերի ավարտից հետո և հետագա տարիների ընթացքում այս հանրային և ենթակառուցվածքային ներդրումների շնորհիվ մենք մեծ արդյունքներ կունենանք:
Իսկապես, մենք մարզական պրակտիկա ենք սերմանում երկրի երիտասարդության շրջանում՝ ներդրումներ կատարելով և զարգացնելով սպորտի ոլորտը ամբողջ երկրում:
Սա կլինի մեծագույն ժառանգությունը, որ մենք կթողնենք Ռիո- 2016 խաղերից հետո: Մենք կարծում ենք, որ կրթությունը և սպորտը մեր լավագույն դաշնակիցներն են, որոնք ապահովում են սոցիալական ինտեգրումը: Դրանց միջոցով մենք խրախուսում ենք երիտասարդներին պայքարել իրենց նպատակների համար, զգալ սահմանները կոտրելու ուրախությունը, սովորել թիմային աշխատանք և հարգել մրցակիցներին: Սպորտը զարգացնում է մեր մեջ համագործակցության և հարգանքի, բարոյական և ծանր աշխատանքի մշակույթ՝ որպես մեր նպատակներին հասնելու և մեր ձեռքբերումները նշելու միջոց:
Մենք նաև կունենանք Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային արդիականացման հիանալի ժառանգություն, որն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է և աշխարհում մեր ազգային բացիկն է: Ռիո 2016-ի խաղերին հատկացված ֆինանսական ռեսուրսների երկու երրորդը ներդրվել է քաղաքի ենթակառուցվածքները զարգացնելու աշխատանքների մեջ: Տարվելու են լայնածավալ ենթակառուցվածքային աշխատանքներ՝ կառուցվելու է մետրոյի նոր գիծ, մեկ տրամվայի գիծ, որը կապելու է Ռիոյի ամբողջ կենտրոնը, նաև ճեպընթաց ավտոբուսներ են լինելու, որոնք կփոխկապակցեն մրցումների բոլոր վայրերը իրար հետ: Այսքան շատ ներդրումների նպատակը հասարակական տրանսպորտը բարելավելու և մարդկանց տեղափոխելու համար է՝ ինչպես խաղերի ժամանակ, այնպես էլ դրանցից հետո, և մասնավորապես այն մարդկանց համար, ովքեր ապրում են առավել հեռավոր թաղամասերում և ավելի բարձորակ հասարակական տրանսպորտի կարիք ունեն:
Քաղաքային վերափոխումը դեռ ամենը չէ: Ռիոյի նավահանգստի տարածքը, օրինակ, կդառնա ժամանցի եւ մշակույթի նոր թաղամաս տեղական բնակչության և հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք այստեղ են գալիս ամեն տարի: Ապագայում,«Պորտո Մարավիլյայում» կտեղակայվեն նոր գրասենյակներ և բնակելի շենքեր: Մենք վերականգնում ենք այն Հրաշալի Քաղաքի պայծառությունը, որը կախարդել էր աշխարհն այն պահից, երբ դարձել էր մեր երկրի մայրաքաղաքը:
Ռիո 2016-ի Օլիմպիական խաղերը գրավեցին Բրազիլիայի մասնավոր սեկտորին կատարել մեծ ներդրումներ, և ոչ միայն նոր հյուրանոցային ցանցի արդիականացման կամ հովանավորչության կամ շենքի կառուցման համար: Օրինակ, Բարրայի օլիմպիական այգին կառուցվել է մեծամասամբ մասնավոր ներդրումների, այդ թվում, տեղական ենթակառուցվածքների աշխատանքների շնորհիվ: Օլիմպիական Գյուղը, որը կհյուրընկալի աշխարհի բոլոր մասերից մարզիկներին, նաև կառուցվում է մասնավոր սեկտորի կողմից, որն արդեն սկսել է վաճառել այդ բնակարանները: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ Ռիո-2016 խաղերը կստանան մասնավոր ներդրումների ամենաբարձր մակարդակը, ի համեմատ վերջին 20 տարիների ընթացքում անցկացված նախորդ Օլիմպիական խաղերին:
Դեոդորոյի մարզահամալիրը, որը մրցույթային վայրերից մեկն է, գտնվում է մի աղքատ տարածքի կենտրոնում, եւ ունենալով պատանիների ամենամեծ կենտրոնացումը Ռիո դե Ժանեյրոյում, կդառնա տեղի բնակչության համար նորարարական սպորտի զարգացման տարածք: Այն նաև կդառնա մեր լավագույն մարզիկների վերապատրաստման տարածք: Բարրայի Օլիմպիական Այգին կլինի ապագա Օլիմպիական ուսումնական կենտրոնը, որը պատասխանատու կլինի երկրի ապագա բարձրակարգ մարզիկներին նախապատրաստելու համար: Այն նաև կընդլայնի մարզական համագործակցությունն այլ երկրների հետ և հատկապես Հարավային Ամերիկայի՝ մեր հարևանների հետ:
Այս ջանքը խթանվում է ողջ Բրազիլիայի ներդրումների միջոցով: Ընդհանուր առմամբ, կան 12 ուսումնական կենտրոններ և 261 մարզական նախաձեռնության կենտրոններ, ի լրումն 46 պաշտոնական մարմնամազական տարածքների: Մարզական ժառանգության համար կատարվող ներդրումները Ռիոյում և ողջ երկրում կազմում են 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Մենք նաև ապահովում ենք ծախսերի արդյունավետություն, ինչպես նաեւ օբյեկտների կայունություն: Մի օրինակ է Ֆուտուրեի մարզադաշտը, որը հանդբոլի մրցումների անցկացման վայրն է Օլիմպիական Այգում: Մարզադաշտը կառուցված է ժամանակավոր մոդուլներով, որը Խաղերից հետո կապամոնտաժվի և կվերածվի չորս դպրոցների: Այս մեծ ծրագրի անխափան շահագործումը ապահովելու համար անհրաժեշտ եղավ մշտական ուշադրություն և համատեղ ջանքեր տեղական, պետական և դաշնային կառավարության կողմից, ինչպես նաև Կազմակերպչական Կոմիտեի և Օլիմպիական Հանրային Իշխանության կողմից: Բոլոր կողմերը կմնան լիովին հավատարիմ մինչև վերջ՝մինչև Պարալիմպիկ խաղերի ավարտը 2016թ. սեպտեմբերին:
Նման բարդություն ունեցող միջոցառումը պահանջում է մշտական ուշադրություն նաև մանրուքներին: Ռիոյի ենթակառուցվածքները և օլիմպիական ծրագրերն արդեն փորձարկվել են ամբողջ քաղաքում տեղի ունեցող առաջին իրադարձությունների ժամանակ: 2016 թ.-ի սկզբին մենք արդեն կանցնացնենք մրցույթներ 40 մարզաձևերում:
Բրազիլիան լիովին պատրաստ է առաջիկա խաղերին: Միջոցառման կազմակերպիչների հետ մեկտեղ, մենք հպարտորեն ցույց կտանք աշխարհին հզոր և լավ գործող ժողովրդավարության վերջին ձեռքբերումները, որոնք պարտավորվում են նվազեցնել սոցիալական անհավասարությունները տնտեսական զարգացման եւ ներդրումների միջոցով: Սա մի ամբողջ երկրի հավաքական ջանքն է:

15 000 օլիմպիական և պարալիմպիկ մարզիկներ, հազարավոր հանդիսատեսներ և միլիարդավոր հեռուստադիտողներ կդառնան մարտահրավերներ հաղթահարելու մեր ջանքերի ականատեսը: Մարզիկները և զբոսաշրջիկները ջերմորեն կողջունվեն Բրազիլիայի հասարակության կողմից, ինչպես դա տեղի ունեցավ 2014թ. Աշխարհի Առաջնության ժամանակ, երբ Բրազիլիան հիացրեց աշխարհին իր տոնական մթնոլորտով, ընդհանուր անվտանգությամբ և արդյունավետությամբ:
Այդ ժամանակ, բոլոր նրանք, ովքեր հետևում էին մեր տոնակատարություններին հեռուստացույցով, իհարկե, ուզում էին լինել այստեղ՝ Բրազիլիայում:
Մի՛ հապաղեք, այցելեք Բրազիլիա 2016-ին և վայելեք Օլիմպիական խաղերի դրական մթնոլորտը և Բրազիլիայի պես երկիրը, որը միշտ պատրաստ է պարգևել ձեզ խաղաղության, սեր, ուրախություն և անսահման երջանկություն:
Մենք սիրով սպասում ենք ձեզ:

Դիլմա Ռուսեֆ
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31