Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը պնդում է, որ Սյունիքի մարզում կրիմինալ չկա:
Նրան դուր չի եկել Սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանի հայտարարությունը, թե Սյունիքը կրիմինալով 5-6-րդ տեղում է:
«Ինչպես հանրապետության մյուս մարզերում, այնպես էլ Սյունիքում տեղի են ունենում իրավունքի եւ օրենքների խախտումներ, հանցագործություններ, որոնք իրավապահ մարմինները օրենքի ողջ խստությամբ կանխարգելում են կամ համապատասխան օրինական գործողություններ կատարում: Սյունիքում կրիմինալն ավելի քիչ է, քան մյուս մարզերում, պարզապես այս մարզում տեղի ունեցող դեպքերին հանրային հնչեղություն է տրվում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Մարզպետի խորհրդականը պատգամավոր Արմեն Կարապետյանի ասածների հետքերով է գնացել ու պարզել, որ նրա հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունից նա պարզել է, որ դեռ նախորդ տարիների համեմատ հանրապետությունում հանցագործության դեպքերը նվազել են. «Չգտա ոչ մի տեղ ոչ մի տարանջատում, թե որ մարզը որ տեղում է հանցագործությունների դեպքերով, Աշոտ Ահարոնյանից էլ (ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ) հետաքրքրվեցի, ասաց, որ նման թվեր, մարզերի տարանջատում ոստիկանությունում չկա: Թե որեղից է այդ թվերը վերցրել պարոն Կարապետյանը, հայտնի չէ»:
Կարդացեք նաև
Նրան դուր չի եկել նաեւ պատգամավորի այլ հայտարարություն, թե մեր երկիրը փոքր երկիր է, մեր նախագահը փոքր երկրի նախագահ… ոնց կարելի է Սերժ Սարգսյանին համեմատել Պուտինի հետ:
«Հայաստանն իր փոքրաթիվ բնակչությամբ ուրույն տեղն ունի միջազգային հարաբերությունների մեջ, պատգամավորին հարիր չեն նման հայտարարությունները, ասում է, որ գնում ենք Ռուսաստան աշխատելու, ավելի խեղճ պետք է լինենք, Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի շատ մուտք ուներ Ելցինի մոտ… Նման հայտարարությունները նսեմացնում են մեր երկրի նախագահին, նսեմացնում մեր երկիրը: Ո՞վ ասաց, որ նսեմացած ենք, պարզապես գերտերություններից մեկի ստրատեգիական գործընկերն ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ձեր շայկան չլիներ կարողա