Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Այսօր պայքարն ավարտում են ազատ ոճայինները եւ Հայաստանն արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել: 46 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում առավել, քան վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Խաչիձեի նկատմամբ եւ բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան: Նույն բանն արեց նաեւ 54 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, որը վճռորոշ գոտեմարտում պարտության մատնելով թուրք Սաբար Դույումին, նվաճեց չեմպիոնի կոչումը:
Քիչ հետո ոսկու համար պայքարելու է նաեւ մեր 100 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, որի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Ալիմոգամեդ Ալիխմաեւը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ