Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի հենց կենտրոնում՝ Ազատության փողոցում, երկհարկանի խանութ է տարիներ առաջ նվիրել «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրների հորը:
Խանութը այն ժամանակ եղել է Գորիսի տրիկոտաժի կոմբինատի սեփականությունը, որի տնօրենը մարզպետի ընկերն է եղել: Մեր գորիսեցի զրուցակցի պատմելով, մարզպետի ընկերը նույնիսկ նեղացել է՝ իր սեփականությունը Զաքարյաններին նվիրելու մարզպետի քայլից, բայց մարզպետն ասել է. «Լավ մեր գորիսեցին է, մի բան էլ թող ինքն ունենա: Ինչքան շատ մարդ կարողանա իր ընտանիքը պահել, այնքան մեր քաղաքը ծաղկուն կլինի»:
Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը շատ լավություններ է արել Զաքարյաններին, ու Զաքարյանները Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ լավ հարաբերությունների մեջ են եղել:
«Գորիսում խոսում են, որ Զաքարյանների ցուցմունքը «Սդղի Գյոլի» դեպքով անկաշառ չի եղել: Թայֆայական գործելաոճ է, Աղաջանյանը, որը Սյունիքի մարզպետ է ուզում դառնալ, Հակոբյանները( նախկին մարզպետ Վահե Հակոբյանը), Սաֆարյանները (Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը) եւ Բուդաղյաններն են միավորվել ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի եւ հասցրել դրան»,- պատմեց մարզպետին մոտ կանգնած մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի Առավոտ եւ հեղինակ Արփինե Սիմոնյան
Գորիսեցի ձեր զրուցակիցը կամ դուք կարող եք բացատրել??? էդ ինչպես է Սուրիկ Խաչատրյանը Զաքարյաններին նվիրում ուրիշի գույքը????? Խլել է??? բռնությամբ տիրացել??? ինչ արել??? Հիմա ես կարող եմ ԱՌԱՎՈՏ-ի համակարգիչներից մեկը նվիրել իմ ընկերներից մեկին????
Սուրիկ Խաչատրյանին ու նրա կրիմինալ ընտանիքին արդարացնելու համար ինչ ասես չեն հայտարարում: Հաճախ չհասկանալով, որ Սուրիկ Խաչատրյանի հերթական ապօրինությունն են բացահայտում:
ԹԵՐԹ.ԱՄ կայքը գրում է, թե ռազմաբժշկական հանձնաժողովը Տիգրան Խաչատրյանի մոտ ախտորոշել է «չափավոր արտահայտված նևրաստենիա»`https://www.tert.am/am/news/2015/08/05/tigran-khachatryan/1756284:
Բա ներվայինին մեքենա վարելու իրավունք են տալիս???? Գորիսեցի ձեր զրուցակիցը կհաստատի, որ անգամ այս օրերին` նախքան կալանավորվելը` էդ ներվայինը մեքենայով ՏԺԺՈՒՄ էր Գորիսում:
Նվեր?? ծախելուց ով ավելի շատ է տալիս նայել վերցնում է:
հա, որ խանութ են տվել, իրավունք ունեն աչքը հանեն` բուռը տան… կամ էլ քնի մեջ ինքնապաշտպանվեն ու մարդուն գնդակահարեն… երկրում արդարադատության ասվածի հերն անիծելով գաղջի մեջ եք թաղվել մինչև մազերիդ ծայրը…