Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում այսօր հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, ով այժմ կալանավորված է Սդղի գյոլի գործով, բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված: Նրա ախտորոշումն է՝ «չափավոր արտահայտված նևրաստենիա»:
Նշենք, որ այս տեղեկությունը հայտնել էր «Փաստինֆոն»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Տիգրան Խաչատրյանը բանակից ազատվել է ոչ թե նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, այլ ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ: Ասել է թե՝ հանձնաժողովը համոզված է եղել, որ Տիգրան Խաչատրյանը հոգեկան խնդիրներ ունի ու պիտանի չէ ծառայության համար:
Այս հանգամանքը, սակայն, հաշվի չի առնվել Բուդաղյանների գործով Տիգրան Խաչատրյանի ցուցմունքների դեպքում: Եթե Տիգրան Խաչատրյանն իրոք «չափավոր արտահայտված նևրաստենիա» ունի, ապա կարող է հարց ծագել թե Սղդի գյոլի, թե Բուդաղյաննների գործով նրա ցուցմունքների հավաստիության առթիվ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ armtimes.com-ի կայքում