Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ սպանվածը 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանն էր և նրա դին հայտնաբերվել է ննջարանում բերանքսիվայր գետնին ընկած և դիակի վրա բազմաթիվ իրեր են լցված, այդ թվում հագուստներ:
Տունն ամբողջովին տակնուվրա էր արված և այս պահին ժամանել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր քննիչների հետ տանը տեղազննման աշխատանքներ են կատարում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ SHAMSHYAN.com-ի կայքում