Այս տարի առաջին անգամ մոտ 450 պատվիրակ Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններից մասնակցում է Համահայկական 6-րդ խաղերին. ներկայացված են Դիարբեքիր և Դերսիմ քաղաքների հայկական թիմերը:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը զուտ հայկական այդ մասնակցությունը դրական է համարում: Բայց միևնույն ժամանակ մտահոգություն ունի, որ Արեւմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի, մասնավորապես պաշտոնյաների բարեկամությունը անկեղծ չէ: Նա նշեց. «Համահայկական խաղերին մասնակցությունը լավ քայլ էր, քանի որ այսօր իմ տանն ապրող մարդուն հյուրընկալում եմ իմ այժմյան պետություն: ողջունում եմ այդ քայլը, քանի որ նրանք գնացին ծաղկեպսակ դրեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ներողություն խնդրեցին, կարմիր գծի նման ցեղասպանության թեման է գնում, բայց այդտեղ ամեն ինչ կանգ է առնում: Բարեկամություն, հասկացանք, ձեռք ենք սեղմում, բայց ինչու՞ եք յուրացնում մեր երկիրը»:
Այս առիթով պարոն Հացպանյանը մի միջադեպ պատմեց, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Համահայկական 6–րդ խաղերի առիթով Արևմտյան Հայաստանի Դերսիմ, Բիթլիս, Սասուն, Մուշ, Վան, Տիգրանակերտ, Կիլիկիայի Մուսալեռից ժամանած հարյուրավոր հայրեր հրավիրված էին հյուրասիրության ռեստորանային համալիրում: Ու վերջում որպես շնորհակալություն ոչ թե խմել են Հայաստանի, այլ Քրդստանի կենացը, այն էլ քրդերենով: Միայն դահլիճից հնչած դիտողությունից հետո տվյալ անձը՝ Բիթլիսից նորից ոտքի է կանգնել ու ասել. «Կեցցե Քրդստան, կեցցե Հայաստան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ