Ռուսաստանի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի Երեւանում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանն այսօր կես տարով երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:
Այս տեղեկությունը ռուսական «TASS» գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատալկոն: «Կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի հունվարի 30-ը: Դատավորի որոշման համաձայն՝ Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակվել է այս տարվա օգոստոսի 12-ին»,- մասնավորապես ասել է նա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ