Ծննդկանի մահվան պատճառը դեռ հստակ պարզ չէ
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «Էրեբունի» հիվանդանոցում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի դեպքին https://www.aravot.am/2015/08/03/598321/, ասաց, որ գործը քննության փուլում է եւ մինչեւ դեպքերի հաջորդականության ողջ պատկերը չունենան` այսինքն` հղիության սկզբից մինչ նրա մահը, ոչինչ ասել չեն կարող:
Պարոն Խաչատրյանն ասաց, որ մահացած Մերի Մարգարյանի հորը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն (լուսանկարում) առաջարկել է մասնակցել դեպքի առիթով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին, որպեսզի անձամբ հետեւի եւ իրազեկ լինի ողջ գործընթացից: Մահացած ծննդկանի հայրը համաձայնել է:
Սերգեյ Խաչատրյանի խոսքերով, յուրաքանչյուր մայրական մահ արտակարգ դեպք է
համարվում առողջապահության նախարարությունում եւ այս դեպքերի հետ կապված անմիջապես սկսվում են իրականացնել միջոցառումներ:
Կարդացեք նաև
Փոխնախարարի մեկնաբանությունները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=AUSREmqSuGM&feature=youtu.be
Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ, այս փուլում իրականացվում են տվյալների հավաքագրում, մասնագետների հետ վարկածներ են առաջ քաշվում, թե ինչը կարող էր հանգեցնել ծննդկանի մահվան:
Պարոն Խաչատրյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ