Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկը, ինչպես վստահեցնում էին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու ՀԷՑ-ը, ատոմակայանի 88 օր կանգառն էր: Մինչդեռ Ազգային վիճակագրական տվյալներով, ՀԱԷԿ-ը 2012-ից 2015 թվականներին միմյանց հաջորդող տարիների համեմատությամբ մշտապես ավել էլեկտրաէներգիայի արտադրություն է տվել:
Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացնելով ԱՎԾ-ի հրապարակած տվյալներն,ապացուցում է, որ ատոմակայանը, նշված տարիների ընթացքում պակաս էլեկտրաէներգիա չի արտադրել, եւ ըստ էության, բավականաչափ արտադրություն է տվել, որպեսզի ՀԷՑ-ը էժան էլեկտրաէներգիա գներ հենց ՀԱԷԿ-ից:
Տնտեսագետն ասաց, որ ԱՎԾ-ի այս թվերը, եթե նկարած են եւ չեն համընկնում ՀԾԿՀ-ի փաստերի հետ, ապա նկարվել է այն բանի համար, որպեսզի տնտեսական աճ ցույց տան, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ազդում են իրական հատվածի վրա, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով էլ են ներկայացնում տնտեսությունում արտադրության ակտիվության ցուցանիշները:
«2014-2015 թվականների դինամիկան՝ Ատոմակայանի տեսակարար կշիռը արտադրության ծավալների մեջ բավականաչափ շատ է»,-ասաց Մանուկյանը: Նրա խոսքերով՝ 2012 թվից Ատոմակայանը ամեն տարի նախորդից ավելի շատ արտադրություն է տվել: Օրինակ՝ 2012-13 թվերի համեմատությամբ ՀԱԷԿ-ի արտադրությունն աճել է 3%-ով, տես՝ հղման 17-րդ էջը , 2013-201 թվերին՝ 4%, տես հղման 18-րդ էջը, իսկ 2014 -2015 թվականների 6 ամիսներին՝ 13% , տես հղման 17-րդ էջը :
Կարդացեք նաև
Արտակ Մանուկյանի դիտարկմամբ՝ այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացման կարիք չկար, որովհետեւ 2014-2015 թվականների 6 ամիսների ՀԱԷԿ-ը ավելի էժան սակագնով արտադրություն է տվել:
Մանրամասն՝ տեսանյութում
Ըստ տնտեսագետի՝ 2015-2016 սակագնային տարում հիմքեր կան, որ էլեկտրաէներգիայի սակագինը 10%-ով նվազեցվի, ընդ որում, նոր ներդրողների մասին շատ է խոսվում, նոր ներդրողների փնտրտուքների մեջ են, եւ նոր գնորդ-ներդրողը շատ հանգիստ կարող է այս տարվա թանկացումը չեղյալ հայտարարել:
Արտակ Մանուկյանի հիմնավորումները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ