Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ունենք անվստահելի ընտրական համակարգ»

Օգոստոս 05,2015 17:43

Մնացյալ հարցերն ընդդիմադիր պատգամավորը դրան ածանցյալ է համարում

 

Սահմանադրական բարեփոխումների նախագծում ԱԺ ընտրությունների` երկրորդ փուլի մասին առաջարկը բուռն քննադատության է արժանանում անգամ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք մասնակցում են սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային բանավեճին` նաև իրենց անհամաձայնությամբ որոշ դրույթների առնչությամբ: Իսկ Վենետիկի հանձնաժողովն էլ օրերս առաջարկել է այդ դրույթը Սահմանադրությունից հանել և տեղափոխել Ընտրական օրենսգիրք: Մինչդեռ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը տարբեր հարցազրույցերում շարունակում են պնդել, որ դրույթը տեքստից չի հանվելու:

ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ խնդիրն, այնուամենայնիվ, հանգում է ընտրական համակարգում մեր ունեցած բացերին. «Ունենք անվստահելի ընտրական համակարգ ու մինչեւ վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ չվերականգնենք,  դա կլինի երկրորդ փուլի ընտրություններ, նոր ընտրություններ եւ այլն, խնդիրը մնալու է չլուծված»: Մնացած հարցերը ընդիմադիր պատգամավորը համարում է տեխնիկական` պնդելով, որ գլխավոր խնդիրը եղել եւ մնում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ հասարակության անվստահությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

«»

՞

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31