Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։
Համբոյի կինը բողոքում էր, ասելով, որ բոլոր նորմալ ընտանիքներն ամառվա էս ճռճռան շոգին գնում են հանգստանալու, իսկ իրենք էս տարի էլ ոչ մի տեղ չգնացին։
– Խալխը Դսեղ ա գալիս հանգստանալու. մենք ո՞ւր գնանք,- արդարանում էր Համբոն։
– Անթալիա՜,- աղաղակում էր կինը։