Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օլիգարխ ուզում է Օպերայի վրա բիզնես կենտրոն ունենալ»

Օգոստոս 05,2015 17:14

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանի տվյալներով, մոլորակի վրա էկոլոգիական խնդիրները գնալով խորանում են, և Հայաստանը դրանից անմասն չի մնում:

Նրա խոսքով, Հայաստանում բնապահպանական խնդիրների առումով ամենախոցելին Երեւանի կենտրոնն է:

«Ամեն օլիգարխ ուզում է Օպերայի վրա բիզնես կենտրոն ունենալ: Գետառը փակեցին: Գետառը մեծ կարևորություն ունի, ջրի ճանապարհը փակել ենք, երբ ուժեղ անձրև է լինում, բարձրադիր գոտիների բնակիչներն ահազանգում են ինձ, որ անձրևաջուրը կուտակվում է, հոսելու տեղ չունի»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց  Կարինե Դանիելյանը:

Նա նկատեց, որ ի տարբերություն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածքների, որոնք կանաչապատված ու խնամված են, քաղաքապետարանի վերահսկողությունից դուրս գտնվող վայրերում մտահոգիչ պատկեր է. «Օղակաձև այգին տեղ-տեղ չորանում է: Այն տրված է մասնավորին, ում միայն բիզնեսն է հետաքրքրում, ոչ թե  կանաչ տարածքը: Ո՞ւր է այսօր Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ժամանակին գործող կանաչ բարդիներով պուրակը, հիմա  զվարճանքի վայր  դարձել»:

Տիկին Դանիելյանը նկատեց, որ տարիներով չի լուծվում բակերի կանաչապատման խնդիրը: Ըստ նրա,  այդ գործը թաղապետարանները համատիրությունների վրա են գցում, համատիրությունները՝ թաղապետարանների:

Տիկին Դանիելյանը թվարկեց նաեւ անուններ, թե ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն Երևանի բնապահպանական այսօրվա վիճակի համար՝ Երևանի նախկին գլխավոր ճարտապետերը եւ մի քանի քաղաքապետեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31