Պահանջում են ազատ արձակել Անդրանիկ Ազիբեկյանին
Այսօր ժամը 14-ի սահմաններում սահմանամերձ Կոթի, Ոսկեվան գյուղերի, Նոյեմբերյան, Իջեւան քաղաքների բազմաթիվ բնակիչներ Բաղանիս գյուղում փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք Ճանապարհը փակել են 3 ճանապարհի հատման վայրում, որտեղից սկիզբ է առնում Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհը: Ճանապարհի փակման տեղում ավտոմեքենաների մեծ խցանում է առաջացել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյյանից տեղեկացանք, որ այդ վայր են ժամանել ոստիկաններ: Այդտեղ են գտնվում մի շարք լրատվամիջոցների լրագրողներ: Ճանապարհը փակողները պահանջում են ազատ արձակել Կոթի գյուղի բնակիչ, Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանին, ով այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը` Արմեն Ազիբեկյանը Նոյեմբերյանի ՆԳ բաժնի 14 աշխատակիցների թվում 1991թ. մայիսի 6-ին զոհվեց Ոսկեպարի անտառում, երբ մեկնում էր սահմանը պաշտպանելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` Աննա Սահակյանի