Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Օգոստոս 05,2015 15:03

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքի և հեռանկարների վերաբերյալ, որին մասնակցել են միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակների, ինչպես նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի և պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները:

Հանդիպմանն արծարծվել է ՀՀ կառավարության որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ կառավարության և դոնոր կառույցների կողմից ավիացիոն ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկումից հետո կողմերն անդրադարձել են հետագա համատեղ քայլերին: Այս առումով, մասնավորապես, երկուստեք կարևորվել է «բաց երկնքի» քաղաքականության իրականացման կոնկրետ գործողությունների ծրագրի և ժամանակացույցի մշակումը, հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով համակարգված գործողությունների իրականացումը, զբոսաշրջության ռազմավարության մշակումը և այլն:  Նշելով, որ գործադիրը շարունակում է հայկական ավիաշուկայի մրցակցության բարձրացմանը, նոր ավիաընկերություններով համալրմանը, ոլորտի օրենսդրության բարելավմանն ուղղված քայլերը՝ վարչապետը կարևորել է դոնոր համայնքի հետագա օժանդակությունը բարեփոխումների շարունակական իրականացման, միջազգային փորձագետների ներգրավման և մարդկային ռեսուրսների վերապատրաստման գործում:

Միջազգային կառույցների ներկայացուցիչները բարձր են գնահատել զբոսաշրջության խթանման, ավիացիայի ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցել գործադիրին՝ բարեփոխումների տարբեր բաղադրիչների իրականացման գործընթացում:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, քանի որ դրանք նպաստում են համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչներին՝ կառավարությանն օժանդակելու պատրաստակամության համար և վստահեցրել, որ հետևողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31