Լանդսկրոնա քաղաքում Հայաստանի պատանի ծանրորդները շարունակում են փայլել:
Քիչ առաջ 17 տարեկան պատանիների մրցաշարում ի պատիվ 62 կգ քաշային Լեւոն Մանուկյանի ծանր պայքարում տարած հաղթանակի, Շվեդիայում երրորդ անգամ հնչեց Հայաստանի օրհներգը, եւ բարձրացավ պետական դրոշը:
Պոկում վարժությունում մեր պատանին 111 կգ-ով ցույց էր տվել հինգերորդ արդյունքը, իսկ առաջատարի դերն ստանձնել էր նրա թիմակից Հրայր Հովհաննիսյանը: Սակայն վերջինը հրումում երեք անգամ ձախողվեց մեկնարկային 127 կիլոգրամում: Այս անակնկալից հետո Լեւոնը ցույց տվեց հաղթանակի հասնելու ամուր կամք եւ մեծ ցանկություն: Առաջին երկու մոտեցումներով (131 եւ 138 կգ) լեհ եւ թուրք մրցակիցների հետ փոխնիփոխ գլխավորելով մրցաշարային աղյուսակը՝ հայ ծանրորդը վերջին մոտեցումով բարձրացրեց նաեւ պահանջվող 142 կիլոգրամը եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ երրորդ ոսկին բերելով Հայաստանի հաշվարկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև