Լրահոս
Օրվա լրահոսը

Հանե՛ք տղաներին մամաների փեշի տակից

Օգոստոս 05,2015 14:32

Այսօր «Անալիտիկ» ակումբում ռազմահայրենասիրական քարոզչության եւ ադրբեջանական ապատեղեկատվության մեխանիզմների թեմայով ասուլիսի ժամանակ բանախոսներից մեկը՝ Դավիթ Պալյանը, երեխաների ռազմահայրենասիրական սխալ դաստիարակության հարցում մայրերին մեղադրեց, որ նրանք իրենց մեղքի բաժինն ունեն: Նա պատմեց, թե ինչպես է «հորից թափով» 13 տարեկան տղան ճամբարում լացել եւ ասել՝ մամայիս եմ ուզում. «Վազում է մոր փեշի տակ, իսկ հայրը վատ է զգում, որովհետեւ կռված տղա է, ասում է՝ ի՞նչ անեմ, մերը քաշել է փեշի տակ: Ստանդարտ կենացներ կան, որ բանակ գնալիս ասում են՝ տղա ջան, բանակը տղարմարդ է սարքում, տղա գնում են, տղամարդ հետ են գալիս: Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ տղուկ չեն ուղարկում բանակ, որ հույսն էլ դնեն բանակի վրա, թե ինքը երբ տղամարդ կդառնա կամ չի դառնա: 18 տարեկանն արդեն այն տարիքն է, որ իրենք փաստացի տղամարդ պետք է ուղարկեն բանակ, ոչ թե հույսները դնեն, որ իրենց 18 տարեկան չդասիարակվածին հրաշքով մեկ ուրիշը պետք է տղամարդ սարքի: Բա ա՛յ ծնող, դու ի՞նչ էիր անում 18 տարի, բանակը վերջապես տղամարդու վրա պետք է հույսը դնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31