Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էդ կնոջը կամրջից կհրեի, երեխեքին էլ կպահեի». Արշակ Զաքարյանը՝ Կիեւյան կամրջից կախված կնոջ մասին

Օգոստոս 05,2015 15:10

Այսօր «Անալիտիկ» ակումբում ռազմահայրենասիրական քարոզչության եւ ադրբեջանական ապատեղեկատվության մեխանիզմների մասին խոսելիս կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը կոչ արեց լրատվամիջոցներին, Գագիկ Շամշյանին, որ միայն վատը, մահերը, դժբախտ պատահարներն ու արյունը չլուսաբանեն:

Նա անդրադարձավ երկու օր աաջ Կիեւյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած 30-ամյա կնոջ դեպքին. «Ինքնասպանություն լուսաբանելը բերում է նոր ինքնասպանությունների: Երեկ այն կնոջ մասին, որին Վովա Գասպարյանը «սթափվե՛ք»-ով փրկեց, չթողեց, որ քցվի, գիտե՞ք ինչու էր այդ կինը գնացել այնտեղ: Հիշո՞ւմ եք՝ այդ  տեղում դրանից առաջ Երիցյանը գնաց փրկեց մի տղայի: Դա շղթայական ռեակցիա է: Սա մտածում է՝ երեւի նրան տարան լավ փող տվեցին, գնամ ես էլ կախվեմ: Ես էլ ասեմ՝ վիճակը վատ է, կախվեմ: Իսկ եթե չկարդային, չլսեին, չիմանային այդ մասին, այդ կինը երեկ երկու երեխաներին չէր վերցնի ու գնար կախվելու: Դուք նրանց հոգեվիճակը պատկերացնո՞ւմ եք՝ իրենց մայրը՝ կամրջից կախված: Էդ կնոջը ես կհրեի ուղղակի, լուրջ եմ ասում: Եթե դու  տարել ես քո երեխեքին հասցրել ես այդ վիճակին, ես քեզ կհրեի կգնայի, երեխեքին էլ կպահեի: Չի կարելի նման բաներ լուսաբանել: Նույնը՝ բանակին է վերաբերվում: Հասկացանք, բանակը բաց է այսօր, դեպքերն ասվում է, զոհերը չի թաքցվում, բայց դա չի նշանակում, որ լրատվամիջոցների առանցքը դա պետք է լինի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31