Լրահոս
Օրվա լրահոսը

Իլյա Վարլամով. Ռուսաստանում ամեն ինչ շատ վատ է

Օգոստոս 05,2015 13:51

Ռուս բլոգեր Իլյա Վարլամովը գրել է, որ վերջին ամսվա ընթացքում Մոսկվայում բնակվող իր մի քանի ընկերներ կորցրել են աշխատանքը: Ոմանց կրճատել են, մյուսների բիզնեսներն էլ կործանվել են: Եվրոյի պաշտոնական կուրսը երեկ հասել է վերջին 5 ամիսների ամենաբարձր կետին եւ շարունակում է մոտենալ 70 ռուբլուն:

Ըստ բլոգերի՝ որոշ խաբեբաներ հասկացել են, որ ճգնաժամային իրավիճակում կարելի է գումար աշխատել եւ կազմակերպել են ոչ օրինական փոխանակումներ: Ուրիշ խաբեբաներ հետեւում են մոսկվաբնակներին, որոնք որոշել են փոխանակել մեծ գումարներ եւ վերցնում են դրանք:

Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանում գողությունների թիվը երկու անգամ աճել է. մանրածախ առեւտրով զբաղվողների կորուստները արդեն հասել են 1 միլիարդ ռուբլու: Ամենաշատ գողությունները լինում են Մոսկվայում:

Ճգնաժամի պատճառով «ԱվտոՎազ» գործարանի թողարկած մեքենաները կրկին հայտնվել են Մոսկվայում ամենաշատը վաճառվող մեքենաների տասնյակում: Դա պատահել է այն պատճառով, որ մայրաքաղաքի աղքատ բնակիչները զանգվածաբար հրաժարվում են թանկ մեքենաներից: Ընդհանուր առմամբ 2015 թվականի առաջին կիսամյակին մեքենաների վաճառքը նվազել է 41,8%-ով:

Մոսկվայի գլխավոր առեւտրային փողոցները 11,8%-ով դատարկվել են: Վարձակալողները մոլերում բողոքի ցույցեր են անում: Առեւտրային փողոցներից հետո դատարկվում են նաեւ A եւ B+ տեսակի գրասենյակները:

Ռուսաստանում անցած շաբաթվա ընթացքում նաեւ կտրուկ թանկացել է հնդկաձավարը եւ բրինձը: Փակվել են մի շարք հայտնի խանութներ եւ բանկերի մասնաճյուղեր:

Բլոգերը եզրակացրել է, որ հաշվի առնելով այս ամենը՝ մոտակա ժամանակներս ոչ մի լավ բան սպասել չի կարելի:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31