Սպասվում է բողոքի զանգվածային գործողություն
Օգոստոսի 5-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման: Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել նաեւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ քրեական գործն առնչվում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ քրեական գործի նյութերը կեղծելուն:
Կարդացեք նաև
Նշենք, որ Անդրանիկ Ազիբեկյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի համարել: Դատարանի վճիռը առաջացրել է Անդրանիկ Ազիբեկյանի եւ Անդրանիկ Խոջումյանի հարազատների վրդովմունքը, որոնց համոզմամբ սույն քրեական գործի քննությունը ոչ օբյեկտիվ է կատարվել: Ապասվում է, որ այսօր Տավուշի մարզում կկայանա վերոհիշյալ դատավճռի դեմ բողոքի զանգվածային գործողություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշի մարզի նման բարձիթողի և անտեր մարզ հավանաբար ողջ հանրապետությունում չկա:Իրավական համակարգում ով ինչ ուզում է,այն էլ անում է,կադրերի ընտրության ոլորտում որևէ արդարություն չկա՝ ով շատ վճարում է, նա էլ նշանակվում է:Լավ ինչքան է տևելու այս անտերությունը,որևէ մեկին հետաքրքրիր է սահմանամերձ մարզի ճակատագիրը թե՞ ոչ…………….