Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծիծաղելի դեպք՝ բանակից. «չհարգված» զինվորը աղբյուրից ջուր է խմել, ողջ վաշտը ծարավ նստել է՝ նույն աղբյուրից չօգտվելով

Օգոստոս 05,2015 13:38

Արշակ Զաքարյանը՝ բանակում թզբեհով զինվորների, գողական միջավայրի եւ մանկարպարտեզից «սեւ շուշեքով» Նիվաների քարոզչության մասին

Այսօր «Անալիտիկ» ակումբում կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեց բանակում այսպես ասած «գողական» մթնոլորտի մասին:

Նրա խոսքերով՝ «Օտարածին շատ գաղափարներ կան, որ մտցվել է մեր ազգի մեջ: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այդ գողական կոչվածն այսօր բանակում է: Որտեղի՞ց է գնում` դպրոցից, փողոցից: Երեկ մի ծիծաղելի դեպք էին պատմում բանակից: Ինչ-որ մեկը, որը հարգված տղա չի, աղբյուրից ջուր է խմել, ու ամբողջ վաշտը ծարավ նստել է, որովհետեւ այդ տղան, որը հարգված չի, աղբյուրից եթե ջուր է խմել, ուրեմն այդ աղբյուրից չի կարելի ջուր խմել: Մի քանի օր այդպես ծարավ նստել են: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մառազմատիկ գաղափարներ են այսօր մեր երեխեքի մեջ դաստիարակվում, որ գնում են՝ ինչ են անում: Կամ զինվորին  տեսնում ես՝ թզբեհը ձեռքը, ծիծաղելու չի՞: Սոցցանցերում նկարները նայում ես, մեծ մասը՝ թզբեհով են: Ի՞նչ է սա նշանակում, ես պապուս եմ մենակ հիշում թզբեհով: Ի՞նչ է նշանակում ավտմատով նկարվելու փոխարեն թզբեհով, նասկիներով, մայկեքով պպզած: Այս օտարածին, մեր ազգի մեջ ներդրված գաղափարները պետք է դուրս գան: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց դա է, որ երեխան ոչ թե երազի դառնա ինչ-որ թզբեհով պպզող մեկը, այլ երազի դառնալ այն առյուծի նման մեկը, որը ավտոմատը ուսին կանգնած է այնտեղ  ժայռի կտորի նման եւ սահման է պահում»:

Aravot.am-ի հարցին՝ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, երբ մի միջադեպ պատմեցինք, թե ինչպես են բանակում բաղնիքում օճառը գցում ու իրավունք չունես կռանաս ու վերցնես օճառը, որովհետեւ լավ տղա չես համարվի՝ նախարարը վստահեցրեց, որ այդ ժամանակներն անցել են, որ նման բան չկա բանակում, իսկ դուք նոր միջադեպեր եք պատմում, այսինքն, այդ միջավայրը դեռ կա՞ բանակում, Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Հիմա դրա դեմ ակտիվ պայքար է տարվում, ճիշտ է ասում: Հիմա բանակում միջանձնային ծանր դեպքեր չեն գրացվում: Այդ նախարարը մեծ պայքար է տանում, մեծ աշխատանք է անում: Հիմա որ դիրքեր գնաս՝ առաջվա նման՝ արա, գնա մի հատ հլը ջուր բեր՝ չկա նման բան: Վերացվել է, բոլորն էլ ավլում են: Կարգին տղա հասկացողությունը… ի՞նչ է նշանակում լավ տղա, հեղինակություն: Ուղղակի այդ ամեն ինչը այնքան են դեգեներատացրել, որ հեղինակություն նշանակում է գողացող, թալանչի, մարդասպան: Ա՛յ դա բանակում փոխում են, եւ դա շատ լավ է, ահագին առաջընթաց կա»:

Արշակ Զաքարյանն իր փոքր երեխայի կյանքից մի օրինակ պատմեց. «Ես իրեն դաստիարակում եմ, ասում եմ՝ տղա ջան, այսպես պետք է լինի, ասում է՝ պա՛պ, կգնամ բանակ, հետո կգնամ ինստիտուտ, հետո կգնամ ակադեմիա, 4 օր գնաց մանկապարտեզ, եկավ ասում է՝ պապ, ոչ բանակ եմ գնալու, ոչ ինստիտուտ եմ գնալու, ամենալավ մեքենան էլ Նիվան է՝ սեւ շուշեքով: 4 օրվա մեջ իմ ամբողջ 4 տարվա դաստիարակությունը գցեցին ջուրը: Այսինքն, արդեն դպրոցից ու մանկապարտեզից է սկսում: Առաջին բանակը մանկապարտեզն է, որովհետեւ տղա երեխան առաջին անգամ պետք է հարմարվի իր նմանների հետ մեկտեղ, քնի, երբ իրեն ասում են, ուտի ինչ տալիս են, եւ երբ ուտելու ժամն է, իր հասակակիցների հետ չկռվի, լռի՝ երբ ասում են՝ լռիր, խոսի՝ երբ ասում են՝ խոսիր, սովորի անել ինչ-որ բաներ, որ իր սրտով չի, այսինքն՝ երգել, պարել: Այսինքն, լրիվ բանակի փոքրիկ մոդելն է: Ու եթե  մանկապարտեզում այդ դաստիարակությունը սխալ տանենք,այդ երեխան արդեն բանակում չի կարող լավ զինվոր լինել»:

Նա ասաց, որ բանակում ահռելի աշխատանք են տանում, որովհետեւ տարբեր դաստիարակություն ստացած տղաներին սովորեցնում են մի կանոնով շարժվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arthur says:

    Պարզապես երկերեսանի մեկնաբանություն է’ կամ գովերգիր բանակը, կամ էլ վատաբանիր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31